Բնապահպանների երամները օղակել են երկրագունդը,
որ հանկարծ այն փուլ չգա,
որ հանկարծ մարդկության ճակատագիրը չընդհատվի
զառամախտով հիվանդ միակ այս կեցավայրում...
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...